|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այն տեղեկությունները, ըստ որի Իրանը ոսկի է արտահանում Վենեսուելայից, չեն համապատասխանում իրականությանը. այս մասին հայտարարել է Կարակասում Իրանի դեսպան Հոջաթոլլահ Սոլթանին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը կասկածում է իրանական Mahan Air ավիաընկերությանը Վենեսուելայից ոսկի արտահանելու մեջ։
«Տեղեկություններն առ այն, որ վառելիքի դիմաց Իրանը ստանում է 9 տոննա ոսկի, 100 տոկոսանոց սուտ է, քանզի կան հաշվանցման (քլիրինգ) այլ մեթոդներ՝ օրինակ նավթի դիմաց ապրանքներ, սուրճ, կակաո և այլ ապրանքներ», - Al-Alam հեռուստաընկերության հետ զրույցում նշել է իրանցի դեսպանը։
Նշենք, որ մինչ օրս Վենեսուելա է հասել երեք իրանական լցանավ։ ԱՄՆ-ն բազմիցս է խոչընդոտներ ստեղծել Վենեսուելա ուղևորվող այլ նավերի համար։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ եթե իրանական լցանավերը, որևէ խնդրի հանդիպեն, ԱՄՆ-ն լուրջ պրոբլեմներ կունենա։