|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է վարձակալել «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեին: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Դեմբելեի վարձակալությունը կարող է կապվել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տեղափոխության հետ: Պյանիչով հետաքրքրված է կատալոնական ակումբը:
Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 խաղի և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ: