|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ եւս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերելու միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:
Վազգեն Յակուբյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա ներկայացրել է միության կողմից Արցախում իրականացվող գյուղատնտեսական ու կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերը եւ հավաստիացրել, որ դրանք ապագայում ավելի կընդլայնվեն: