Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ամերիկյան Կարմիր խաչը հիմնադրվել է Կլարա Բարտոնի կողմից գրեթե 140 տարի առաջ՝ 1881թ․ մայիսի 21-ին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Բարտոնին Հայաստանում հիշում են 19-դարի վերջին Կոստանդնուպոլսում հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար։ Տարիներ առաջ ԱՄՆ դեսպանության ջանքերով կազմվեց ու հրատարակվեց գիրք՝ հիմնված Բարտոնի կենսագրության վրա։ Այդ գիրքն այժմ առկա է Հայաստանի գրեթե բոլոր գրադարաններում և Ամերիկյան անկյուններում։
1881թ․ սկսած այս մարդասիրական կազմակերպությունը կացարան, սնունդ ու հոգեբանական աջակցություն է ցուցաբերել աղետներ վերապրածներին։ Այն կյանքեր փրկելու հմտություններ է սովորեցնում, ապահովում միջազգային մարդասիրական օգնություն և սատարում է զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ #ՔՈՎԻԴ19 համավարակի ժամանակ Կարմիր խաչը շարունակում է իրականացնել իր առաքելությունը տարբեր երկրներում։
Առավել մանրամասն՝ այստեղ: