|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մայիսի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումի հետ:
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստան-Իրան երկկողմ առևտրի ներկա վիճակը և գոհունակություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում երկու երկրների միջև հաստատված համագործակցության կապակցությամբ:
Դեսպան Թումանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ կապված երկկողմ առևտրի ակտիվացման անհրաժեշտության հետ, այդ թվում նաև՝ ապրանքափոխանակության տարբեր սխեմաների կիրառման միջոցով:
Համիդ Զադբումն իր ղեկավարած կազմակերպության անունից պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդումը՝ նշելով, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախահամաճարակային տնտեսական ցուցանիշների վերականգնման համար:
Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել ՀՀ և ԻԻՀ պետական համապատասխան մարմինների միջև հաստատել արդյունավետ հաղորդակցություն, այդ թվում նաև՝ պարբերաբար կազմակերպվող տեսակոնֆերանսների միջոցով: