|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 22-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի (Nabih Berri) հետ:
Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատասխան ուղերձը` դեսպանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել ակտիվացնելու ու ամրապնդելու հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական հնարավոր փոխայցելությունների հեռանկարներին: