|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Զբոսաշրջությունը կանգնած է և, առհասարակ, կորոնավիրուսով պայմանավորված ամենատուժած ոլորտը հենց զբոսաշրջությունն է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում զրկված են եկամուտից, սակայն ունեն պարտավորություններ՝ հարկային, վարկային, ինչպես նաև բիզնեսը, աշխատավայերը պահպանելու խնդիր:
Անդրադառնալով կառավարության կողմից ոլորտին տրված աջակցությանը՝ Ապրեսյանը նշեց. «Քանի՞ սուբյեկտ է օգտվել աջակցությունից՝ իրավասու մարմինները պարբերաբար հայտարում են, մենք, ընդունելով ընդհանուր մոտեցումը, ունեցել ենք առաջարկ՝ հաշվի առնել ոլորտի առանձնահատկությունները և դրանով իսկ ապահովել նպատակայնությունն ու հասցեականությունը: Այս ոլորտը ռիսկային է, հետևաբար՝ պետք էր լուրջ մոտեցում ցուցաբերել»,- նշեց Ապրեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.