|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկիրը կլքի ԵՄ-ն, եթե ուժի մեջ մտնի «կանաչ միջանցքների» վերաբերյալ նախաձեռնությունը. հայտնում է CNN-ը։
Զբոսաշրջության «կանաչ միջանցքն», իրենց ենթադրում է, որ որոշ երկրներ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի նվազ դեպքեր, հնարավորություն կունենան վերականգնել զբոսաշրջությունն ավելի շուտ։
«Մենք չենք ընդունի համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ում առաջնահերթ ուղիների ստեղծում զբոսաշրջիկների համար։ Հակառակ դեպքում մենք կլքենք ԵՄ-ն։ Մենք երբեք դա թույլ չենք տա», - հայտարարել է Կոնտեն։
Ըստ իտալացի վարչապետի՝ ինքն արդեն տեղեկացրել է ԵՄ ղեկավարին, որ միջանցքները կնշանակեն ԵՄ միասնական շուկայի ոչնչացում։
Նշենք, որ ըստ տարբեր գնահատականների, Իտալիան տուրիզմի ոլորտում համավարակի պատճառով կորցրել 120 մլրդ եվրո։