|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանում կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը կարագացվի, եթե առաջիկայում պահպանվի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի կրճատման և ապաքինվածների թվի ավելացման միտումը. այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը վերջին օրերին արդեն ապաքինվածներից քիչ է: Եթե այս միտումը պահպանվի, ապա դա լավ հիմք կլինի, որ արագացնենք սահմանափակումները հանելու գործընթացը», ու հավելել՝ դա կարող է թույլ տալ վերականգել այն տնտեսական գործընթացները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով:
Հիշեցնենք՝ երկրում վարակվածների թվի կրճատման ու ապաքինվածների թվի ավելացման միտումը նկատվում է վեջին 4 օրերին: Ապրիլի վերջից երկրում սկսել են կարանտինից դուրս գալ փուլային տարբերակով: