|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վրաստանում մայիսի 13-ից կրթական և ուսումնական հաստատությունները, ինչպես նաև քաղաքային տրանսպորտը կսկսեն աշխատել սովորական ռեժիմով. այս որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ:
Այսօրվա նիստում խորհուրդը քննարկել է պատվաստումների գործընթացի ակտիվացումը առավելագույնի հասցնելու ուղիները: Այդ նպատակով կավելացվեն պատվաստումների սենյակների քանակը և, համապատասխանաբար, պատվաստումների խմբերը:
Այս փուլում 21: 00-ից 05:00-ն տեղաշարժման սահմանափակումն ուժի մեջ է:
Խորհուրդը վերահսկում է առկա համաճարակաբանական միտումները, և, համաճարակաբանական իրավիճակին համապատասխան, դիտարկվելու է մեղմիչ կանոնակարգերի հնարավորությունը: