|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լեհաստանը սահմանները փակելու ժամկետը երկարաձգել է մինչև հունիսի 12-ը. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի ՆԳՆ-ին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Գերատեսչության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «ԵՄ անդամ երկրների հետ սահմանային վերհսկողությունը կերկարաձգվի ևս 30 օրով՝ մինչև հունիսի 12-ը»,- ու նշվում՝ առայժմ սահմանը կարելի կլինի հատել հստալ նշված հատվածներում:
Ստուգումներ կլինեն ինչպես նավահանգիստներում, այնպես էլ օդանավակայաններում: Մանրամասնվում է, որ Լեհաստան կարող են մուտք գործել Լեհաստանի քաղաքացիները, ինչպես նաև այն օտարերկրացիները, որոնք Լեհաստանի քաղաքացու ընտանիքից են՝ ամուսին, կին, երեխա: Կարող են գալ նաև այն օտարեկրացիները, որոնք ունեն մշտական կացության իրավունք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքների անդամները: