|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի Կենտրոնական բանկի ղեկավարությունը 2020 թ. մայիսի 12-ից չեղարկում է «AGBank» և «NBCBank» ԲԲԸ-ների լիցենզիան։ Այս մասին նշվում է երկրի ԿԲ տարածած հայտարարության մեջ. հայտնում է ադրբեջանական minval.az կայքը։
Նշվում է, որ համաձայն ԿԲ ղեկավարության 2020 թ. ապրիլի 27-ի որոշման, «Atabank», «AGBank», «NBCBank» և «Amrahbank» ԲԲԸ-ներում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ, իսկ բանկերի ղեկավարումը, այդ թվում բաժնետերերի ընդհանուր հավաքի լիազորություններն անցել են ժամանակավոր կառավարչին։
Այսպիսով Ադրբեջանում երկու շաբաթվա ընթացքում սնանկացել է արդեն 4 բանկ։