|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվում: Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի:
Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եւ որ հետաքրքիրն է՝ ՊԵԿ‐ը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, իսկ սնանկության վարույթը հարուցվել է 2015թ., երբ նա ֆինանսների նախարար էր:
Ընկերության սնանկության գծով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանը երեկ մեզ հետ զրույցում չասաց, թե որքան են կազմում պետական ու մասնավոր պարտատերերի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունները: Ընդամենն ասաց, որ եթե ընկերությունը սնանկ է ճանաչվում, ուրեմն ֆինանսական պարտավորությունը գերազանցում է 1 մլն դրամը:
Նշենք, որ ՀԾԿՀ‐ին Գ. Խաչատրյանի որդուն պատկանող ընկերությունը պարտք է մոտ 1,3 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում