|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:
Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, մրցաշարի 7-րդ տուրում մրցեց Չինաստանի թիմից Յի Վայի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ ահա 8-րդ տուրում Արոնյանը պարտվեց հնդիկ մրցակցին:
Այս տուրից հետո Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:
ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Այն կեզրափակվի մարտի 10-ին: