|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շախմատի առցանց Ազգերի գավաթի խաղարկությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:
Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող մեր հայրենակից Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց Չիանստանի հավաքականի երկրորդ համար Յի Վեյի հետ: Կողմերը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը և արդեն 31-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեցին:
Մնացած երեք հանդիպումներից երկուսում հաղթեցին չինացի շախմատիստները, իսկ Եվրոպայի առաջին համար Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաշտություն կնքեց Դին Լիժենի հետ: Այդպիսով, Եվրոպայի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով և այժմ վաստակած 1 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը Ռուսաստանի և Հնդկաստանի հավաքականների հետ:
Վաղը կկայանան 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները: Եվրոպայի հավաքականը նախ կմրցի Հնդկաստանի, ապա ԱՄՆ-ի հավաքականի հետ