|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարևոր բացահայտման շեմին էր»։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Փիթսբուրգի համալսրանի պրոֆեսոր Բինգ Լյուին գտել են իր տանը, սպանված՝ գլխին, վզին, իրանին և վերջույթներին հրազենային վնասվածքներով։
Գիտնականի տնից ոչ հեռու գտնվել է մարդասպանի մարմինը, որը սպանելով Լյուին, վերադարձել է ավտոմեքենայի մոտ, և, ինչպես հաղորդում է աղբյուրը, հղելով ոստիկաններին, ինքնասպան է եղել։ Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց: Պատկան մարմինները առաջ են քաշում վարկած, որ դա եղել է ռասայական հողի վրա սպանություն։
Փիթսբուրգի համալսարանը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ իրենք «խորապես վշտացած են Բինգ Լյուի՝ հետազոտողի և գործընկերոջ ողբերգական մահվամբ, որով բոլորն էին հիանում։ «Բինգը SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար շատ կարևոր բացահայտումների շեմին էր»,- ասվում է հաշվողական և համակարգային կենսաբանության համալսարանի նրա գործընկերների հայտարարության մեջ։