|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել մի խումբ թուրք քաղաքական գործիչներ, որոնց թվում էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջեմ Թերզին: Նա նշեց, որ նախաձեռնել ու ստեղծել է «Ժողովուրդների կամրջում» միությունը, որը պայքարում է ժողովուրդների նկատմամբ ատելության սերմանման քաղաքականության դեմ:
Yerkir.am-ի այն հարցին, թե ժողովուրդների նկատմամբ ատելության սերմանման քաղաքականության տեսակետից տեղյա՞կ են, թե ինչ քաղաքականություն են վարում այսօրվա Ադրբեջանի իշխանությունները: Ջեմ Թերզին փորձեց խուսափել հարցից` ասելով. «Ես չեմ կարող ինձ լիազորություն վերապահել` դրա մասին խոսել: Ոչ թե համարձակությունս չի ներում, այլ տեղեկացված չեմ Ադրբեջանի մասին»: