|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակվելու դեպքում մահացության նոր պատճառը, հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն։
Ինչպես նշում է Research Square-ը, Ելիզավետա թագուհու անվան հիվանդանոցի հիմնադրամի եւ Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մարդու օրգանիզմում վիտամին D-ի միջին մակարդակի եւ COVID-19-ով պայմանավորված մահացության միջեւ կապը։
«Մենք պարզել ենք Եվրոպայի 20 երկրների համար վիտամին D-ի միջին մակարդակը, որտեղ նաեւ հավաքագրել ենք COVID-19-ի հետեւանքով մահացության եւ հիվանդանալու մասին տվյալները։ Յուրաքանչյուր երկրում վիտամին D-ի միջին մակարդակը սերտ կապված էր մահվան դեպքերի հետ»,-ասվում է հետազոտության մեջ։
Վիտամին D-ի ամենացածր մակարդակն ու կորոնավիրուսի հետեւանքով մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է ծերացող հասարակություն ունեցող երկրներում, հատկապես, Իսպանիայում, Իտալիայում եւ Շվեյցարիայում։ Նշվում է, որ բնակչության այդ խումբը նաեւ ամենախոցելին է COVID-19-ի համար։
«Մենք համարում ենք, որ կարելի է խորհուրդ տալ ընդունել վիտամին D վարակից պաշտպանվելու համար»,-նշում են գիտնականները։ Բնականաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դրա համար անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ։