|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում կորոնավիրուսային հիվանդությունից մահացած ուռուցքաբանի ընտանիքին կտրամադրվի 1 մլն ռուբլի օգնություն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արձանագրվել է բժիշկ-ուռուցքաբանի մաhվան պատճառը, ով կյանքից հեռացել է շաբաթ օրը՝ գիշերը։ Նրա մոտ հայտնաբերվել է COVID-19, որն ուղեկցվել է երկկողմանի թոքաբորբով»,- հայտնել է մարզի ղեկավարությունը։
Բժշկի ընտանիքին գումարը կհատկացվի սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցներից։
Բելգորոդի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 269 դեպք։ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հաստատվել 87 հազար 147 հոգու մոտ, մահացել է 794 քաղաքացի, ապաքինվել է՝ 7346-ը։