|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գլենդելի ոստիկանապետի նախկին տեղակալ Լյուդմիլա Աբրահամյանը քաղաքի իշխանություններից 550.000 դոլարի վնասի փոխհատուցում կստանա:
Ըստ Asbarez-ի՝ Աբրահամյանին փոխհատուցում կվճարվի նախորդ տարվա մայիսին նրա կողմից բացված՝ խտրականության հիմքով դատի շրջանակներում: Իր բողոքում Աբրահամյանը շեշտել էր, որ պաշտոնի բարձրացում չի ստացել և ազգային ու սեռական խտրականության է ենթարկվել քաղաքի ոստիկանապետ ընտրվելու գործընթացի ժամանակ` հակառակ նրան, որ այդ պաշտոնին դիմած բոլոր թեկնածուների թվում ինքն ունեցել է այդ պաշտոնը ստանձնելու լավագույն հատկանիշները: Ըստ Աբրահամյանի՝ խտրականության հրահրել է նախորդ ոստիկանապետ Ռոբերտ Քասթրոյը:
Քաղաքի շահերը ներկայացնող փաստաբանի գլխավոր օգնական Էն Մորըրը, այնուամենայնիվ, նշել է, որ մեղադրանքներն «անհիմն» են: