|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի ապրիլի 22-ին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից։
Ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է։
Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։