|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 20-ի երեկոյան Ռուսաստանում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ ինքնամեկուսացման ռեժիմի դեմ: Մարդիկ բողոքել են համացանցում. տեղեկացնում է Yerkir.am-ը` Pravda.ru-ին հղումով:
Բողոքի ակցիան սկսվել է Դոնի Ռոստովից: Ինքնամեկուսացումից դժգոհողները ֆելշմոբ են իրականացրել «Յանդեքս. քարտեզներ» և «Յանդեքս. նավիգատոր» հավելվածների միջոցով: «Ցուցարարները» պահանջել են արտակարգ դրության սահմանում և օգնության ցուցաբերում առանց աշխատանքի մնացածներին: Ցույցն արտոնված չի եղել, այդ պատճառով ցրվել է` վիրտուալ կերպով. «Յանդեքսի» մոդերատորներին հաջողվել է հեռացնել հաղորդագրությունները:
Գաղափարն անմիջապես հավանության է արժանացել նաև այլ քաղաքներում, և նմանատիպ «ցույցեր» անցկացրել են Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Նիժնի Նովգորոդում և այլուր: Գիշերը ֆելշմոբը հասել է նաև Մոսկվա, որտեղ «ցուցարարները» «շրջափակել են» Կրեմլը: