|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է աջակցել Իրանին նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Մասնավորապես, Թրամփն ասել է. «Եթե Իրանին օգնություն է պետք այդ հարցում, ես պատրաստ եմ ինչ-որ բան անել, եթե նրանք դա ցանկանան, եթե խնդրեն», ու հավելել, որ եթե Իրանին անհրաժեշտ են ԹԱՕ սարքեր, ապա ԱՄՆ-ն ունի այդպիսի հազարավոր սարքեր:
«Ի՞նչ պետք է անեն նրանք: Լինեն խելացի և համաձայնեն գործարք կնքել»,- ամփոփել է Թրամփը: