|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում այսօր՝ ապրիլի 18–ին, հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, պացիենտը 58–ամյա տղամարդ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը։
«Որքանով տեղյակ եմ շփման շրջանակն արդեն պարզվել է, բարեբախտաբար, այն մեծ չէ։ Իրենց ընտանիքում 4 հոգի են՝ ինքը կինը և երեխաները. շփվել է 2 ընկերների հետ, որոնցից մեկի տանը շինարարական աշխատանքներ են կատարել։ Այս պահին տղամարդն իր կնոջ հետ տեղափոխվել է հիվանդանոց, մյուսները տանն են ինքնամեկուսացվել, մինչև թեստավորվեն»,– ասել է Պապյանը։