|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց 7 միլիոն դրամ տրամադրել Կոտայքի մարզպետարանին: Գործադիրին նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և տեղեկացրեց, որ գումարն անհրաժեշտ է Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարներ կառուցելու համար: Նախարարը նշեց, որ Սևաբերդ համայնքի որոշ թաղամասերում գազամատակարարում չի իրականացվում ներքին գազատարների բացակայության պատճառով, ուստի անհրաժեշտություն է` հատկացնել որոշակի միջոցներ` խնդրին լուծում տալու համար: