|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է հինգ բազմահարկ շենք կառուցել։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:
Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո:
Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»,- գրել է նա։