|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ 14-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Մ. Խ.-ն (ծնված 1980 թ․) ընկել է շենքի 1-ին հարկում գտնվող չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին։
Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Մ. Խ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: