|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020թ. մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ. հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Այն տրամադրվել է նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով դրա տարածումը կանխարգելելու հարցում ՍԱՏՄ լուրջ դերակատարությունը:
Հիշեցնենք՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրերում: