|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կահիրեի թանգարանի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են Եգիպտոսի արքայական ընտանիքին պատկանող իրեր. տեղեկացնում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ, արքայական հավաքածուի մեջ եղել են 222 գեղանկարչական աշխատանքներ, նաեւ գրքեր, քարտեզներ ու թերթեր:
Նկարների մի մասը 20-րդ դարի եգիպտացի հայտնի նկարիչ Ֆավզիի ստեղծագործություններն են, որն աշխատել է Եգիպտոսի վերջին թագավոր Ֆարուք Առաջինի արքունիքում: 1952 թվականին տեղի ունեցած զինված հեղաշրջման ժամանակ թագավորը սպանվեց, այդպիսով վերջ դրվեց Օսմանյան կայսրության բարձրաստիճան զինվորական Մուհամեդ Ալի Փայի տոհմին, որը 1805 թվականից իր իշխանության տակ էր պահում Եգիպտոսը:
Արքայական նորահայտ հավաքածուն կցուցադրվի ալ Ջազիրա թանգարանում: