|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19-ի դեպքում չի կատարել իր աշխատանքը. հայտնում է Yerkir.am-ը՝ FOX News-ին հղումով։
Նշվում է՝ երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որը, ըստ նրա, ժամանակին տեղեկատվություն չի տրամադրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը:
«Մեզ հարցերի պատասխաններ են պետք, մեզ թափանցիկություն է պետք... Մեզ պետք է, որպեսզի ԱՀԿ-ն կատարի իր աշխատանքը, իրականացնի իր հիմնական գործառույթը, որպեսզի աշխարհն ունենա ճշգրիտ, ժամանակին, արդյունավետ, հուսալի տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում համաշխարհային առողջապահության ոլորտում: Եվ այս դեպքում նրանք դա չեն արել»,- ասել է Պոմպեոն լրատվամիջոցի հետ զրույցում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հոփկինսի համալսարանը հայտնել էր, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 608 հազար դեպք, մահացել է գրեթե 26 հազար մարդ: