|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զգուշացմամբ դիմել է տնտեսվարողներին:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝
արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին:
Տեղեկացնում ենք նաև, որ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է իրականացնում շուկայում և արձագանքելու է հնարավոր իրավախախտման բոլոր դեպքերին: Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից:շՈրոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.competition.am»,- հայտնում են ՏՄՊՊՀ-ից: