|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական խորհրդարանում իրականացվող հատուկ նիստի ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակը:
Ըստ Mynet-ի՝ նիստի ընթացքում արձանագրվել է, որ Թուրքիան օրեցօր հետընթաց է ապրում խոսքի ազատության ոլորտում, իսկ արտակարգ դրության պայմաններում ընտրությունները չեն կարող արդար լինել։ Նաև մտահոգություն են հայտնել Թուրքիայում 2016-ի հուլիսից հայտարարված արտակարգ դրության շարունակաբար երկարացվելու կապակցությամբ:
«Մենք չենք կարող լռություն պահպանել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք իրավիճակը շտկելու համար»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: