|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առաջիկա օրերին հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից` այն ոլորտներւմը, որոնց աշխատանքը թույլատրվում է, տրանսպորտային ծախսերը եւ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն«,- նշեց նա:
Միջմարզային երթեւեկությունը, ըստ վարչապետի, առաջիկա շաբաթվա ընթացքում արգելվելու է, սակայն Երեւանում եւ մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները նույնպես կարող են գործել:
«Անձնական փոխադրումները, իհարկե, սահմանված սահմանափակումների շրջանակում նույնպես կթույլատրվեն: Իհարկե, պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի տեղաշարժի թերթիկներով եւ գործատուների տեղեկանքներով»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: