|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը հաստատեց այն լուրերը, որ ինքը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի համակուրսեցին է, և նախորդ տարվա հոկտեմբերից` ԲՀԿ-ի անդամ է: Նշանակվել է նախարար թիմային որոշմամբ:
Ինչ վերաբերում է տրանսպորտի հետ կապված խնդիրներին` տեղյա՞կ է, թե՞ ոչ, նախարարը պատասպանեց, որ իրեն աստիճանաբար ներկայացնում են ոլորտի խնդիրները:
Իսկ հարցին, թե արդյո՞ք ՀՔԾ պաշտոնյա լինելը, մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի տրանսպորտի ոլորտը ղեկավարելուն, Հակոբյանը պատասխանեց. «Նախորդ իմ աշխատանքը եթե չօգնի, չի կարող վնասել»:
Հարցին, թե ծանո՞թ է «Հյուսիս-հարավ» ծրագրին, նորանշանակ նախարարը պատասխամեց, որ վաղն է ծանոթանալու ծրագրին, ապա հավելեց, որ ոլորտը մեծ է, հնարավոր չէ միանգամից տիրապետել բոլոր խնդիրներին, և որոշակի ժամանակ է պետք` ծանոթանալու ոլորտին: