|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 8-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 997-ով: Ընդհանուր թիվը կազմում է 64 հազար 586: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 121-ով, ընդհանուր թիվը կազմելով 3 հազար 993:Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 773-ով: Իրանում մինչ օրս ապաքինվել է 29 հազար 812 մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։