|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանում մայիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 023-ով՝ ընդհանուրը դառնալով 137 հազար 724: Մահացածների թիվն ավելացել է 34-ով: Երկրում վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 7 հազար 451 մարդ:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 585 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1912-ով՝ ընդհանուրը դառնալով 107 հազար 713: Մինչ այժմ թեստավորվել է 818 հազար 917 անձ: