|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ավելի վաղ տարածած հրապարակմանը և կատարել հետևյալ գրառումը.
«Հանրային համերաշխության համար անհրաժեշտ են կոմպրոմիսներ, այլ ոչ թե ընդդիմության հասցեին մեղադրանքների տարափ և կապիտուլյացիայի ծրագիր: Միասնությունը խտրականությամբ և թշնամանք հրահրելով չես հաստատի: Եվ պետք չէ ձախողումների բեռը բարդել ընդդիմության վրա: Առջևում դեռ տնտեսական դժվարություններն են և որոշումների կայացման ու գործադրման գործընթացում պետք է առավել ներառել ընդդիմությանն ու կարող մասնագետներին, այլ ոչ թե լուտանքներ տեղալ և ավելի վանել նրանց: ԼՏՊ-ի «համերաշխության» ծրագիրը ներքին թշնամանքի նոր ծրագիր է: Պատերազմը վաղուց չէր ավարտվել, իսկ նրա սաները «սպիտակել» ու ելել էին «սևերի» դեմ. պետք է սկսել այստեղից՝ կորոնավիրուսը դալտոնիկ է...»։