|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան քայլ առ քայլ կիրառում է անհրաժեշտ միջոցառումները նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում. ապրիլի 6-ի հեռուստաուղերձում ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա տեղեկացրել է քաղաքացիներին, որ իշխանությունները սկսել են բնակչությանն անհատույց կերպով բժշկական դիմակներ բաժանել, իսկ դրանց վաճառքն արգելվում է. տեղեկացնում է yerkir.am-ը` Anadolu գործակալությանը հղումով:
Ըստ Էրդողանի` Թուրքիայի առողջապահական համակարգը «կարևոր սահման է անցել»` օրական կատարելով ավելի քան 20 հազար թեստ: Բացի այդ` համավարակի դեմ պայքարի շրջանակներում Ստամբուլի օդանավակայանի մոտակայքում գործելու են երկու նոր հիվանդանոցներ` 1000 մահճակալով:
Թուրքիայի իշխանությունները կբռնագրավեն բժշկական դիմակներ արտադրող այն ձեռնարկությունները, որոնք կհրաժարվեն իրենց արտադրանքը վաճառել կառավարությանը: Այսպիսի վերջնագրով էլ մարտի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Իսկ ավելի վաղը երկրի պրոֆիլային գերատեսչությունների աշխատակիցները միաժամանակյա ռեյդերի էին կատարել դիմակներ արտադրողների պահեստները և պահանջել առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքել ու դադարեցնել դիմակների պահեստավորումը:
Թուրքիայի առողջապահության նախարարության` այսօր առավոտյան հրապարակած տվյալներով` երկրում կա 30217 վարակված, 649 մարդ մահացել է: