|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արտվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը հայտնել է, որ Թուրքիայում նախկին դատախազներ Զեքերյա Օզն ու Ջելալ Քարան փախել են Հայաստան, որոնց նկատմամբ Բաքըրքոյի դատախազությունը հետաքննություն էր սկսել՝ «կազմակերպություն հիմնելու» մեղադրանքով.տեղեկացնում է AA-ն:
Ջիրիթը AA-ի հետ զրույցում հայտնել է, որ վերոնշյալ անձիք Վրաստանով անցել են Հայաստան:
«Այս հարցի հետ կապված մեր աշխատանքները դեռ շարունակվում են»,-նշել է նահանգապետը:
Հիշեցնենք, որ Զեքերյա Օզն ու Ջելալ Քարան նախորդ տարվա դեկտեմբերի 17-ի և 25-ի «Մեծ կաշառք» գործողության բացահայտման համար աշխատանքներ իրականացնող դատախազներից էին, ովքեր մայիսի 25-ին զրկվեցին պաշտոնից՝ «իրենց իրավասություններից վեր որոշումներ կայացնելու» պատճառով:
Բացի այդ, դատախազները մեղադրվում էին «կազմակերպություն հիմնելու» մեջ, ինչի պատճառով էլ նրանց նկատմամբ հետաքննություն էր սկսվել, և Բաքըրքյոյի 2-րդ քրեական դատարանը նրանց ձերբակալման մասին միաձայն որոշում էր կայացրել: