|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեվիկ Ռևազյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում (շուրջ 20 ամիս) ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 116.765.358 դրամ (շուրջ $ 245․000 դոլար)։
ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշման համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմին հանդիսացող քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցների առավելագույն թիվ է սահմանված 63-ը։
Վերոնշյալ թվերի բաղդատումից ստացվում է, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեում ամսական պարգևավճարների ընդհանուր թիվը կազմում է շուրջ $ 12.250, իսկ եթե համարենք, որ կոմիտեն ունի հենց սահմանված առավելագույն թվով աշխատակիցներ, ապա յուրաքանչյուր աշխատակցի ամսական միջինացված կարգով տրվում է շուրջ $ 200 պարգևավճար։
