|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի ոստիկանությունը երեկ 11 հաղորդում է ստացել նախագահական և խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ:
Ըստ Արցախի ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության, հաղորդումներ են ստացվել Ստեփանակերտի 4, Մարտակերտի շրջանի 2, Մարտունու շրջանի և Շուշի քաղաքի 1-ական ընտրատեղամասերում ընտրողների կողմից իրենց քվեարթիկների լուսանկարման կամ լուսանկարման փորձերի, Մարտունու շրջանի ընտրատեղամասերից մեկում քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու մասին:
Հաղորդում է ստացվել նաև Շուշիի թիվ 7/1 ընտրատեղամասում LuysPress.am տեղեկատվական վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց դրսևորած ակնհայտ ագրեսիվ կեցվածքի, բռնություն կիրառելու, լրագրողին հարվածելու և նրա աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:
Ոստիկանության համապատասխան բաժինները ստուգում են խախտումների մասին ահազանգերը: