|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը քիչ առաջ ներկայացրեց այսօր ողջ օրվա ընթացքում ստացված բողոքների, ԶԼՄ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքերի վերաբերյալ տեղեկություններ:
Հակոբյանի խոսքով` բողոքները հիմնականում ստացվել են զանգերի տեսքով: Ըստ նրա` զանգերի ընդհանուր թիվը կազմել է 200 և խատումները հիմնականում վերաբերում էին ընտրատեղամասերում գտնվող տեխնիկական սարքավորումների և տեսախցիկների խափանմանը: Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ ստացվել են նաև խորհրդատվական բնույթի զանգեր, այնուհետև ասաց, որ ընտրակարգի նոր լինելը ևս որոշակի անճշտությունների պատճառ է դարձել: «Քանի որ ընտրակարգը նոր էր, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ քաղաքական ուժերի վստահված անձը տեղամասում է եղել և երկրորդի մուտքն արգել են, բայց արագ զանգ է կատարվել և պարզաբանվել է, որ քաղաքական ուժերը մինչև երկու վստահված անձ կարող են ունենալ»,- ասաց նա` հավելելով, որ գրանցվել է նաև դեպքեր, երբ ընտրողը իր քաղաքացիական պարտքը կատարել է օգնողի միջոցով: