|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից Տավուշի մարզի Ոսկևան գյուղում 14-ամյա տղա է վիրավորվել: Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց Ոսկևան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը:
«Տղան տանն է եղել, երբ ադրբեջանական զինուժի արձակած փամփուշտը կպել է տան պատին ու բեկոր առաջացրել, որն էլ դիպել է տղայի կրծքավանդակին: Նրա վիճակը լավ է, այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում»,-հավաստիացրեց գյուղապետ Ղազինյանն ու նշեց, որ այս պահին սահմանին վիճակը հանգիստ է։