|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գիշեր սահմանին խաղաղ է եղել, կրակոցներ չեն հնչել:
«Այն օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցներ էին հնչում, մեզ մոտ էլ կային, վիրավոր էլ ունեինք: Սակայն այս գիշեր խաղաղ է եղել, ոչ մի կրակոց մեր սահմանի ուղղությամբ չկար»,- ասաց նա:
Չինարիի գյուղապետը հայտնեց, որ վիրավորվել է զինծառայող, որի վիճակը հիմա լավ է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ չեն հայտնել վիրավորված զինծառայողի մասին: Հովհաննիսյանը պատասխանեց, որ զինվորը վիրավորվել է Բերդի տարածաշրջանում: «Բերդի տարածաշրջանում է եղել դեպքը, աննշան բան է եղել, զինվորը հիմա լավ է»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը: Նա ասաց նաև, որ այս գիշեր սահմանին համեմատաբար խաղաղ է եղել: