|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կորոնավիրուսի վարակակիրներն ամենից շատ վարակիչ են վարակվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում, որից հետո վիրուսի փոխանցման հավանականությունը փոքրանում է: Այսպիսի եզրահանգման են եկել Հոնկոնգի միկրոկենսաբանները` հետազոտելով 35-75 տարեկան` COVID-19 ախտորոշմամբ 23 պացիենտների թուքը. ըստ yerkirm.am-ի` հայտնում է The South Morning China Post-ը:
Այսպիսով` վարակման ամենաշատ դեպքերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ վիրուսի ախտանշանները դեռ ի հայտ չեն եկել:
Ըստ չինացի գիտնականների` կորոնավիրուսն ունակ է ապրել մարդու օրգանիզմում համարյա մեկ ամիս և իր վարակիչ հատկությունը պահպանել նույնիսկ այն ժամանակ, երբ պացիենտն առողջացել է:
«Մեր պացիենտների մեկ երրորդի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել է 20 և ավելի օր հետո»,- նշել են գիտնականները` հավելելով, որ անհրաժեշտ է վարակվածների ավելի երկարատև մեկուսացում: