|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված չեն գործելու որոշ երթուղիներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը. հայտնում է Yerkir.am-ը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու Երեւան-Արտաշատ-Երեւան, Երեւան-Մասիս-Երեւան, Երեւան-Արարատ-Երեւան, Երեւան-Վեդի-Երեւան ուղղություններով ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։
Չի աշխատելու նաեւ ներմարզային, ինչպես նաեւ համայնքներից Երեւան ուղեւորվող տրանսպորտը»,- ասված է գրառման մեջ։