|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախ/Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին իրազեկում է Արցախի առողջապահության նախարարության կողմից տրված ցուցումների մասին․
«Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
Խուսափե’ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,
Հազալիս կամ փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի’ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմե’ք բժշկի:
Ախտանիշների և լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 047 94-37-34 կամ 3003 հեռախոսահամարներով»: