|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առողջապաահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը համացանցային գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է.
«Կոչ ծնողներին
Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։ Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ:
Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը»։