|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 438-ի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Նշվում է՝ մեկ օրվա ընթացքում ախտորոշվել է COVID-19-ով վարակման 71 դեպք, որից 17-ն ապաքինման դեպքեր են:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է պանդեմիա: