|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը եւ լուսանկարները տարածելու համար. հայտնում է Yerkir.am-ը։
«Նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք է տրվել»,-նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացի տեսանյութ էր հրապարակել: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի՝ կնոջ հարազատների կողմից։